ՀՀ և ԱՀ էկոնոմիկայի գերատեսչությունները քննարկում են առաջիկա անելիքները. Քերոբյանը՝ ԱՀ նախագահին

Armenpress 11:48, 14 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նախարարը հանդիպմանը նշել է, որ ինչպես միշտ ՀՀ իշխանությունները շարունակելու են սատարել ու նեցուկ կանգնել Արցախին, և իրենք ԱՀ գործընկեր կառույցի հետ քննարկում են առաջիկա անելիքների հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը, կարևորելով  ՀՀ Կառավարության դերը պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված ավերածությունները վերացնելու գործում, ընդգծել է, որ պետք է շարունակել համատեղ և համագործակցված ջանքերի ներդնումը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հնարավոր լինի վերականգնել տնտեսական ակտիվության ցանկալի մակարդակ: 

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am