1000х90.jpg (78 KB)

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 861 նոր դեպք

Armenpress 14:26, 13 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 14 861 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը  4 057 698 է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին փետրվարի 13-ին լրագրողներին հայտնել են նոր ինֆեկցիայի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 502 մարդ: Ընդհանուր առմամբ, մահացել է 79 696 պացիենտ:

Մեկ օրում առողջացել է 18 765 մարդ: Ընդհանուր առմամբ բուժվել է 3 577 907 վարակակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am