Մելանիա Թրամփը հայտնել է նոր կազմակերպություն բացելու մասին

Armenpress 10:55, 13 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինը՝ Մելանիա Թրամփը հայտարարել է նոր կազմակերպության՝ «Մելանիա Թրամփի գրասենյակ»-ի ստեղծման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ընկերության թվիթերյան միկրոբլոգում արված դեռևս միակ գրառման մեջ, որով իր էջում կիսվել է Մելանիա Թրամփը:

Ամերիկյան CNN հեռուստաընկերության տվյալներով՝ կազմակերպության աշխատանքը կապված է լինելու երեխաներին աջակցություն տրամադրելու հետ և լինելու է շարունակությունը  նրա Be Best («Դարձիր ամենալավը») նախաձեռնության, որը կենտրոնացած է երեխաների առողջության, բարօրության, համացանցում նրանց անվտանգության հետ առնչվող հարցերի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am