Շուտով կսկսվի «Ինժեներական քաղաքի» կառուցումը. փոխվարչապետը մանրամասներ է հայտնել ծրագրի ընթացքից

Armenpress 19:46, 12 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինժեներական քաղաքի» հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:

Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը»,- գրել է Ավինյանը:

Փոխվարչապետը հավելել է, որ «Ինժեներական քաղաքը» բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am