Հրաժարական չեմ տալիս. Հայկ Մարության

Armenpress 20:56, 9 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Հայկ Մարությանը նշեց Երևանի ավագանու նիստում անդրադառնալով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին, ըստ որի՝ մամուլում շրջանառվում են նրա հրաժարականի մասին լուրերը և նշվում է, որ նշանակվելու է Չեխիայում Հայաստանի դեսպան:

«Հրաժարական չեմ տալիս: Մինչև Չեխիայի դեսպանի մասին նշելը՝ խոսվում էր ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին: Այսինքն՝ տարբեր, հիմա նախապատրաստվում էի արդեն Ճապոնիայում ՀՀ դեսպանը լինել, քիչ-քիչ: Բայց ամենահետաքրքիրը դա չէ, ամենահետաքրքիրն այդ դեսպանների վիճակն է, որոնք թերթերից կարդում են դա: Թե չէ մենք այստեղ ենք, մենք գիտենք, որ ոչ մի բան չկա, մեզ համար հանգիստ աշխատում ենք, իսկ այդ դեսպաններն ի՞նչ ասեն»,- կատակեց քաղաքապետը:

Մարությանը նշեց, որ ունի տրված խոստումներ ժողովրդին և այդ խոստումները հերթականությամբ կատարելով գնում է, քանի դեռ բոլոր խոստումները կատարված չեն, անում է իր աշխատանքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am