ՏՏ ոլորտում անվճար վերապատրաստում՝ պատերազմի մասնակիցների համար. պետությունը կսկսի պիլոտային ծրագիր

Armenpress 14:37, 9 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կսկսի «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագիր, որի նպատակն է պատերազմի մասնակիցներին ապահովել մասնագիտական վերապատրաստմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«2021-ին հանդես կգանք «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով: Դա կօգնի մասնագիտական վերապատրաստման ապահովմանը: Կփորձենք օգտակար լինել, որ հաշմանդամություն ստացած զինվորներն անցում կատարեն ՏՏ ոլորտ և ունենան իրենց թե անձնական մասնագիտական զարգացումը, և թե իրենց գիտելիքները ծառայացնեն երկրի զարգացման համար»,- ասաց Արշակյանը:

2020-ի վերջին որոշում է ընդունվել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս, ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների, ինչպես նաև մասնակիցների համար նախարարության՝ 18 ուղղություններով իրականացվող դասընթացները կազմակերպվեն անվճար հիմունքներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am