Արոնյանը դուրս է եկել Opera Euro Rapid մրցաշարի քառորդ եզրափակիչ

Armenpress 08:54, 9 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղարկված 15 պարտիաների արդյունքում Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 8,5 միավոր գրավեց 4-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:

Հաջորդիվ պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև Մագնուս Կարլսենը, Ուսելի Սոն, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Յան Դուդեն:

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am