Չեխիայի պատգամավորների պալատի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին

Armenpress 12:37, 5 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը:

«Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին»,- ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ կոմիտեն հակամարտության քաղաքական կարգավորման կոչ է արել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am