Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցում մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ բողոքի ակցիա են իրականացնում  

Armenpress 11:24, 5 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աբովյանի թիվ 1 դպրոցում մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ բողոքի ակցիա են իրականացնում` Քարմիլե Առաքելյանին տնօրեն նշանակելու դեմ:

Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը, նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ: Դպրոցում լարված իրավիճակը թուլացնելու համար դպրոց են ժամանել ոստիկանության աշխատակիցները:

Ավելի վաղ դպրոցի  «Ֆեյսբուքի»  էջում տեղադրված էր տեղեկություն, որ, Քարմիլե Առաքելյանի հաղորդմամբ, նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am