Արա Եղոյանն ու Արեն Եղիազարյանը նշանակվել են ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնում

Armenpress 10:25, 5 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արա Եղոյանն ու Արեն Եղիազարյանը նշանակվել են Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արեն Եղիազարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշումներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am