Պատմության հետագծով  

Armenpress 09:00, 5 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1879 թ. փետրվարի 5-ին ծնվել է Հովհաննես Ադամյանը՝ հայ ճարտարագետ եւ գյուտարար, գունավոր հեռուստացույց հայտնագործողը։ Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության ու լուսահեռագրման բնագավառներում) եւ լուսահեռագրման համակարգի հեղինակ:

-1957 թ. փետրվարի 5-ին ծնվել է Ֆլորա Մարտիրոսյանը՝ հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։

-1957 թ. փետրվարի 5-ին սկսեց հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

-1993 թ. փետրվարի 5-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում եւ Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

-2003 թ. փետրվարի 5-ին Հայաստանը դարձավ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

-1900 թ. փետրվարի 5-ին ծնվել է Հայկ Ասատրյանը՝ հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա (վախճ.՝ 1956 թ.):

-1948 թ. փետրվարի 5-ին ծնվել է Լավրենտ Վարդանյանը՝ հայ նկարիչ:

-1956 թ. փետրվարի 5-ին ծնվել է Սյուզան Խարդալյանը՝ շվեդահայ լրագրող, հրապարակախոս եւ փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր:

 

Հիշարժան փաստեր  եւ պատմություններ

-1 ճ/գ դարչինը պարունակում է 1.4 գ մանրաթել, նաեւ կալցիումի եւ երկաթի լավ աղբյուր է։ Դարչինի ձողիկները պարունակում են նաեւ վիտամին A եւ այլ խմբի վիտամիններ։

-Բժշկության մեջ դարչինն օգտագործվում է նաեւ շաքարային դիաբետը բուժելու համար:

-Նաեւ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինն օգնում է կայունացնել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, եւ ապացուցվել է, որ դարչինի հոտը նպաստում է ուղեղի աշխատանքին։

-Դարչինը նաեւ շատ է օգտագործվում ատամների համար նախատեսված հեղուկների եւ մածուկների մեջ։

-Դարչինի փոքր ծառից կարող են ստանալ շուրջ 5 կգ դարչին, կարող է լինել կոտրված, իսկ բարակ կեղեւները կլորանում են եւ դառնում մեզ հայտնի դարչինի ձողիկները։ Դարչինի ծառերն աճում են բնական ճանապարհով եւ ճյուղերի կտրումից հետո արագ վերականգնվում են։

-Հռոմեական կայսրության ժամանակ դարչինը շատ թանկ համեմունք էր, այն 15 անգամ ավելի արժեր, քան արծաթը։

-Փաստերը ցույց են տալիս, որ դարչինի մշակումը սկսվել է շատ վաղուց Շրի Լանկայում։ 1536-ին պորտուգալացիները ներխուժեցին Շրի Լանկա եւ նրա թագավորից ամեն տարի պահանջեցին վճարել 110000 ֆունտ դարչին։

-1 դար հետո, երբ նիդերլանդացիները գրավեցին Շրի Լանկան, դարչինի մշակման համակարգ ստեղծեցին, որը շարունակում են օգտագործել առ այսօր։

Մ. Ա.

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am