ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիներին

Armenpress 18:55, 4 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 1-ին և 2-ին այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ զինվորական և քաղաքացիական անձանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Այդ անձանց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:

Ամատունին հավելեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նաև նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին:

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 228 գերեվարված անձանց վերաբերյալ հարցում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am