Արցախի նախագահն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին

Armenpress 09:51, 4 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախում շարունակվող բարեգործական ծրագրերի համար՝ ընդգծելով, որ միայն հայ ժողովրդի միասնական ջանքերով է հնարավոր արագ հաղթահարել հետպատերազմյան ծանր շրջանի դժվարությունները և պլանավորել զարգացման ծրագրեր:

Ալեք Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել, որ Հայ կրթական հիմնարկության ծրագրերի շրջանակում պատրաստվում են Արցախում կրթության զարգացման գործում աջակցության լրացուցիչ աշխատանքներ իրականացնել:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am