Դավիթ Գալստյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը

Armenpress 16:28, 2 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց Դավիթ Գալստյանին (հայտնի է «Պատրոն Դավո» մականունով) կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am