ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առկա ձևաչափով

Armenpress 12:45, 1 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առկա ձևաչափով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 1-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի օգնականը:

«Նիստը կանցկացվի փետրվարի 5-ին, Ալմաթիում, այն տեղի կունենա առկա ձևաչափով»,- ասաց նա:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Մոլդովան 2018 թվականի մայիսից դիտորդ է ԵԱՏՄ-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am