Պաշտպանության բանակից հերքում են Ասկերան մեկնող 15 հայ զինծառայողների գերի ընկնելու լուրերը

Armenpress 15:15, 29 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը հերքում է հայկական  որոշ  լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր, Գորիսից  Արցախ՝  իրենց մշտական տեղակայման զորամաս՝ Ասկերան, մեկնող 15 հայ զինծառայող է գերի ընկել:

Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար  Սուրեն Սարումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Տեղեկությունը սուտ է: Շուտով հերքում կհրապարակենք»,-ասաց Սարումյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am