Փարիզում ինը մարդ Է ձերբակալվել ուկրաինացի դեռահասին ծեծելու պատճառով

Armenpress 13:58, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ոստիկանությունն ինը անչափահասների Է ձերբակալել Փարիզում 15-ամյա ուկրաինացի դեռահաս Յուրիի վրա հարձակման հետաքննության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Point հանդեսը՝ վկայակոչելով դատախազությանը: Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 15-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի 15-րդ օկրուգում:

Դեռահասը եղել Է հասակակիցների ընկերակցությամբ, երբ նրանց վրա հարձակվել Է զարկիչներով զինված խումբը, որոնք տարիքով նրանցից մեծ Էին: Դպրոցականներին հաջողվել Է փախչել, իսկ Յուրին սայթաքել Է, հարձակվողները նրան ծեծել են: Ավելի ուշ սոցիալական ցանցերում հայտնված տեսախցիկների գրանցումներից երեւում Է, որ հարձակմանը մասնակցել Է շուրջ տասը հոգի: Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին հայտարարել Է, որ 15-ամյա դեռահասի վրա հարձակումն անպատիժ չի մնա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել Է գտնել եւ պատժել այն մարդկանց, որոնք հարձակվել են ուկրաինացի դեռահասի վրա: Հրատարակության տվյալներով՝ անչափահասները ձերբակալվել են հունվարի 28-ի առավոտյան Վանվ քաղաքում՝ Փարիզի արվարձանում: Նրանք գտնվում են հսկողության ներքո՝ սպանության փորձի եւ հանցավոր դավադրության մեջ մեղադրանքներով՝ հանցագործություն կատարելու նպատակով, ինչպես նաեւ գողության մեջ, որը կատարվել Է մի խումբ անձանց կողմից՝ բռնության կիրառմամբ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հարձակման հետեւանքով դեռահասն ստացել Է գլխի վնասվածքներ, ձեռքերի եւ կողոսկրերի կոտրվածքներ: Մեկ շաբաթ Յուրին գտնվել Է արհեստական կոմայի մեջ: Դատախազությունը հետաքննություն սկսել «սպանության փորձ» հոդվածով: Անցած շաբաթ օրը՝ հունվարի 23-ին, երիտասարդն սկսել Է գիտակցության գալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am