Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել

Armenpress 12:55, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնական (Արեւելյան) ծովի ջրատարածքում, Հոնսյու կղզու (Ճապոնիա) Տոտորի քաղաքից 205 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-սայանյան մասնաճյուղը: Ալթայա-սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով, Երեւանի ժամանակով հունվարի 28-ին ժամը 04:38-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնն ունեցել Է հյուսիսային լայնության 37,35 աստիճան եւ արեւելյան երկայնության 134.27 աստիճան կոորդինատները:

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում Է որպես «ավերիչ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am