ՀՌՀ-ն փետրվարին կհայտարարի ռադիոհաճախականությունների մրցույթ

Armenpress 14:03, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը փետրվար ամսին կհայտարարի ռադիոհաճախականությունների մրցույթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Ռադիոհեռարձակման բնագավառն ազատականացվել է, եթե առաջ օրենքով սահմանափակում կար ռադիոյի քանակի վրա, ապա այսօր Հայաստանը FM տիրույթում որքան ազատ հաճախականություն ունենա և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում, ապա ցանկացած հեղինակավոր կազմակերպություն կարող է դիմել և ստանալ ռադիոլիցենզիա: Մենք պատրաստվում ենք փետրվարի մեջ հայտարարել ռադիոհաճախականությունների մրցույթ, ինչը շատ կարևորում ենք»,- ասաց Հակոբյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am