ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ

Armenpress 11:14, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի»,- ասաց վարչապետը։

Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։

Սա պիլոտային ծրագիր է, որը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ: ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ հաջող կլինի ծրագիրը ու մարտից լիարժեք կգործարկվի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am