ԱՀԿ-ում գնահատել են պատվաստման ազդեցությունը COVID-19-ի տարածման վրա

Armenpress 11:05, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստական տվյալներ այն մասին, որ պատվաստումը նվազեցնում Է կորոնավիրուսի փոխանցման ռիսկը, առայժմ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ԱՀԿ-ի իմունացման հարցերով փորձագետների ռազմավարական կոնսուլտատիվ խմբի (ՓՌԿԽ) որոշման մեջ, որը հրապարակվել Է հունվարի 26-ին:

Որոշման մեջ խումբը հայտարարել Է, որ անհրաժեշտության չկա ներարկում անել գերակա միջազգային ճանապարհորդներին:

ԱՀԿ-ի փաստարկներից մեկը՝ պատվաստանյութերի սահմանափակ առաջարկի շրջանում «միջազգային ուղեւորություններ կատարող անձանց պատվաստման արտոնությունները, կհակասեն արդարության սկզբունքներին»:

Կոնսուլտատիվ խմբի երկրորդ փաստարկն «այն փաստական տվյալների բացակայությունն Է, որ պատվաստումը նվազեցնում Է վարակի փոխանցման ռիսկը»: Դրա հետ կապված ԱՀԿ-ն հանձնարարում Է կորոնավիրուսի դեմ պատվաստել միայն բարձր ռիսկի խմբի ճանապարհորդներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am