Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել

Armenpress 10:08, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետարանում  կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մրցույթին մասնակցել է 7 անձ։ Տեղեկացնում ենք, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։ Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am