ՄՕԿ-ն աշխատում է Տոկիոյի խաղերի մասնակիցներին պատվաստելու գաղափարի վրա

Armenpress 22:04, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ  աշխատում է Տոկիոյի  խաղերի մասնակիցներին  պատվաստելու գաղափարի վրա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: ՄՕԿ-ը նախատեսում է օգտագործել ԱՀԿ –ի  մշակած COVAX համակարգը, որը երաշխավորում է  պատվաստանյութերի  հասանելիությունը փոքր  երկրների ներկայացուցիչների համար:  Պատվաստանյութը պետք է  մատչելի դարձնել յուրաքանչյուր մասնակցի համար: Ծրագրի մեկնարկը սպասվում է փետրվարին:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012): 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am