«Ուրարտու»-ն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Մեդ Ֆոքս»-ին. Բասկետբոլի Ա լիգա

Armenpress 21:54, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության տուրի կենտրոնական խաղում մեկ մեկու հետ մրցեցին «Ուրարտու»-ն և «Մեդ Ֆոքս»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային քառորդում «Ուրարտու»-ն առավելություն ուներ, որը չպահպանեց երկրորդդում: Մեծ ընդմիջումից հետո «Մեք Ֆոքս»-ն տիրում էր նախաձեռնությանը, բայց «Ուրարտու»-ն վերջին վայրկյաններին կարողացավ հավասարեցնել հաշիվը` 83:83 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ առավել դիպուկ էին «Ուրարտու»-ի բասկետբոլիստները:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Ուրարտու»-ից Լոգան Պրիմերանոն, ով հավաքեց 30 միավոր: Նա նաև կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am