«Նոա»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Armenpress 20:24, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող գավաթակիր «Նոա» ֆուտբոլային ակումբի երկու ֆուտբոլիստ հեռացել է թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սոսլան Կագերմազովը և Դմիտրի Լավրիշչևը լքել են «Նոա»-ն: Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ: Կագերմազովը և Լավրիշչևը մեզ են միացել 2019-ի ամռանը և իրենց մեծ ներդրումն են ունեցել ակումբի հաջողության գործում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am