1000х90.jpg (78 KB)

«Փյունիկ»-ը նոր պաշտպան ունի Ուկրաինայից

Armenpress 20:21, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 28-ամյա ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գոնչարը հանդես է եկել ուկրաինական «Խմելինցկի», «Օբոլոն», «Շախտյոր», «Գովերլա», Վորսկլա», «Գորնյակ-Սպորտ» և «Լվով» ակումբներում։

Գոնչարը հանդես է եկել նաև Սլովակիան ներկայացնող «Սենիցա» ակումբում։ Ուկրաինացի պաշտպանի վերջին ակումբը եղել է Երևանի Ալաշկերտը։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am