Samsung-ը և Tesla-ն նոր սերնդի ավտոմեքենաների համար «ուղեղներ» կստեղծեն

Armenpress 19:57, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung և Tesla ընկերությունները կստեղծեն նոր սերնդի անվարորդ ավտոմեքենաների համար անհրաժեշտ պրոցեսոր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Gizmochina-ն:   

Ավտոմեքենաների օգնությամբ կորեական արդյունաբերության հսկան պատրաստվում է զգալիորեն ընդլայնել իր կիսահաղորդիչների արտադրությունը: Tesla անվարորդների համար մշակվում է Extreme Ultraviolet 5-նանոմետրային պրոցեսոր: Իլոն Մասկի էլեկտրոնային ավտոմեքենաներն այժմ օգտագործում են 14 նանոմետրային չիպեր:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am