ՀՀ նախագահը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահ  վերընտրվելու առթիվ

Armenpress 18:20, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ շնորհավորելով նրան վերընտրվելու առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել և խորացնել հայ-պորտուգալական փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:

Հայաստանի նախագահն իր պորտուգալացի գործընկերոջը մաղթել է հաջողություններ, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am