«Վերին Լարս» անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ

Armenpress 16:52, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին «Վերին Լարս» անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոմիտեն մշտական կապի մեջ է ռուսական և վրացական կողմերի հետ ինչպես առանձին դեպքերում, այնպես էլ ընդհանուր առմամբ ծագող իր իրավասության ներքո գտնվող խնդիրները հնարավորինս արագ և կազմակերպված կարգավորելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am