ԲԿՄԱ-ն գերազանցեց «Կիլիկիա»-ին երկու միավորի առավելությամբ. Բասկետբոլի Ա լիգա

Armenpress 22:05, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակներում ԲԿՄԱ-ն ընդունեց «Կիլիկիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային քառորդում և հաջորդ կեսում թիմերը փոխեփոխ առավելություն ունեին և մեծ ընդմիջման գնացին միավորների ոչ մեծ տարբերությամբ: Բայց ԲԿՄԱ-ի կարողացավ վերջին` չորրորդ քառորդում բեկում մցնել խաղի մեջ և առավելության հասնել 89:87 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստները երկու թիմերից Քինսեյն ու Ռոբերտսոնն էին, որոնք հավաքեցին 35-ական միավոր: «Կիլիկիա»-ից Հարիսոնը 21 անգամ  տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am