Երևանում վագոն-տնակ է այրվել

Armenpress 21:59, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 25-ին, ժամը 15։47-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է չշահագործվող կրպակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։37-ին, մարել՝ 17։08-ին։ Այրվել են վագոն-տնակի ներսի փայտյա երեսպատումը և շինարարական գործիքներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am