Ինդոնեզիան երկու լցանավ Է կալանել Իրանի եւ Պանամայի դրոշի ներքո

Armenpress 13:15, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրյա երկու լցանավ Է կալանել երկրի տարածքային ջրերում նավթի անօրինական տեղափոխման կասկածանքով: Այդ մասին հունվարի 25-ին հաղորդել Է The Jakarta Post հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նավերից մեկն ընթանում Էր Իրանի դրոշի ներքո, երկրորդը՝ Պանամայի դրոշի ներքո: Սկզբում երկու լցանավերը հունվարի 24-ին նկատել Էին Կալիմանտան կղզու ափերի մոտ:

Անձնակազմերը չեն պատասխանել ինդոնեզական կողմի հարցումներին, որոնք հաղորդվել են ռադիոկապի միջոցով, որից հետո նրանց ձերբակալել են: Ինդոնեզիայում հետաքննություն են սկսել, անձնակազմի անդամները հարցաքննվում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am