«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս թողեց «Լիվերպուլ»-ին գավաթի խաղարկությունից

Armenpress 23:02, 24 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Լիվերպուլ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գոլառատ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միայն վերջնամասում կարողացավ հաղթանակի անիվն իր կողմը թեքել: «Կարմիր սատանաները» հաղթեցին Գրինվուդի, Ռեշֆորդի և Ֆերնանդեսի գոլերի շնորհիվ: «Լիվերպուլից» աչքի ընկավ միայն Սալահը, որը դարձավ դուբլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»` 3:2:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում է, իսկ «Լիվերպուլ»-ը դուրս մնաց հետագա պայքարից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am