«Չելսի»-ն գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում է

Armenpress 19:11, 24 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Չելսի»-ն ուժերն էր չափում «Լուտոն Թաուն»-ի հետ: «Ազնվականներին» հաջողվեց երեք անգամ գրավել մրցակցի դարպասը, այդ երեք գոլերը խփեց մեկ ֆուտբոլիստ` Թեմի Աբրահամը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Լուռոն Թաուն»-ի միակ գոլը հեղինակեց Ջորդան Քլարկը:

Լոնդոնի «Չեսլի»-ն դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am