1000х90.jpg (78 KB)

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է 30 զինծառայողների աճյունների հայտնաբերման մասին

Armenpress 11:56, 24 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները հունվարի 23-ին որոնողական աշխատանքներ են իրականացրել Վարանդայի/Ֆիզուլի, Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիսի շրջաններում: Աշխատանքների արդյունքում վերադարձվել է ևս 30 զինծառայողի աճյուն, որոնք ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԻՊԾ-ից։ «Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:

«2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի/Ջաբրայիլ/,Վարանդայի/Ֆիզուլի/ և Հադրութի շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am