Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ պահանջում են իրենց հասանելիք գումարը

Armenpress 18:41, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները նշում են, որ պետությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը և պահանջում են այն:

«Թող նախ պատճառաբանեն, միգուցե մեր անունները չկան ցուցակում: Հնարավոր է՝ Արցախից է խնդիրը, գնանք Արցախում բողոքի ակցիա անենք, թող ասեն, մենք մեզանից ինչ կախված է անենք»,- ասաց պատերազմի մասնակիցներից մեկը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am