Բայդենը հունվարի 21-ին 10 հրամանագրեր կստորագրի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ. Reuters

Armenpress 16:07, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը հունվարի 21-ին կստորագրի 10 հրամանագրեր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների նոր վարչակազմի ներկայացուցիչների հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 20-ին պաշտոնն ստանձնած Բայդենը համավարակի դեմ պայքարը հայտարարել Է մոտ ապագայում իր վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում ախտահարվածների թիվը, եւ, որպես հետեւանք, վարակումից հետո մահացու վախճանների թիվն անշեղորեն աճում են: Նախագահն, իր մերձավոր շրջապատի խոսքերով՝ մտադիր Է ցուցադրել իշխանությունների գործողությունների արդյունավետությունը եւ դրանով իսկ ընդգծել այդ հիմնախնդրի նկատմամբ իր վերաբերմուքի արմատական տարբերությունն այն մոտեցումից, որն ուներ Սպիտակ տանը նրա նախորդ Դոնալդ Թրամփը:

Բայդենն, ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, մտադիր Է առաջիկա 100 օրվա ընթացքում խստացնել բոլոր դաշնային հիմնարկություններում դիմակ կրելու ռեժիմը եւ սոցիալական հեռավորության միջոցների պահպանումը, ակտիվացնել COVID-19-ի դեմ բնակչության պատվաստման արշավը, ինչպես նաեւ ձեռնարկել բժշկական եւ սոցիալական բնույթի այլ քայլեր՝ համավարակի հակազդման համար: Վերջին տվյալների համաձայն՝ համաճարակի սկզբից ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 24 438 721 դեպք, մահացել Է 406 147 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբաղեցնում Է առաջին տեղն աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am