Համերգ-շնորհանդես Կամերային երաժշտության տանը. կգործարկվեն Yamaha երաժշտական նոր գործիքները

Armenpress 15:33, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայանալիք համերգ-շնորհանդեսին կգործարկվեն Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործիքները նվագախմբին են տրամադրվել Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով:

Ծրագիրն իրականացել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում: Շնորհանդես-համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ և դաշնակահար Ականե Սակային (Ճապոնիա):

Համերգի ծրագրում. Մոցարտ՝ Դաշնամուրային կոնցերտ թիվ 9 “Jeunehomme”, Բիզե-Շչեդրին՝ «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am