1000х90.jpg (78 KB)

Պաուլո Ֆոնսեկան կարող է մրցաշրջանի ավարտին լքել «Ռոմա»-ն

Armenpress 15:12, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է մրցաշրջանի ավարտին լքել մայրաքաղաքային ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Պարբերականները գրում են, որ «Ռոմա»-ի ղեկավարությունն այլևս չի վստահում Ֆոնսեկային և մասնագետը կարող է մրցաշրջանի ավարտին հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Մայրաքաղաքային թիմում կարծում են, որ բացի հաղթանակներից, «Ռոմա»-ն պետք է նաև վստահ խաղ ցուցադրի:

Իտալիայի ֆուտբոլի առաջանության` Սերիա Ա-ի 18 տուրերից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 34 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Նապոլի»-ն: Առաջատարը 43 միավորով «Միլան»-ն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am