Պարգև Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով Հայրապետական նվիրակ

Armenpress 15:04, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարգև Սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից»,-հայտնում են տեղեկատվական համակարգից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am