1000х90.jpg (78 KB)

Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ

Armenpress 15:00, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է ՓՇՐԱՆՔՆԵՐ…

«Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց... Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները միայն...»,- բացատրել է Մաեստրոն:

Քոչարի ուղերձները ներկայացվում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների,  քաղաքի մշակութային կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձանց, Քոչարի արվեստի երկրպագուների կատարմամբ:

Միջոցառումների  շարքը  կուղեկցվի  նորատիպ լուսային պրոյեկցիաներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am