«Մանչեսթեր Սիթի»-ն հաղթել է «Աստոն Վիլլա»-ն

Armenpress 08:47, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության դեռևս առաջին տուրից հետաձգված խաղում միմյանց հետ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Աստոն Վիլլա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերից ոչ մեկ գոլ չխփեց: Սակայն հաջորդ 45 րոպեներին «քաղաքայինները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «Աստոն Վիլլա»-ի դարպասը: «Մանչեսթեր Սիթի»-ից աչքի ընկան Բերնարդու Սիլվան և Իլկայ Գյունդոգանը: «Մանչեսթեր Սիսի»-«Աստոն Վիլլա»` 2:0:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիիթ»-ն ունի 38 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am