1000х90.jpg (78 KB)

Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները

Armenpress 21:18, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրված նախագահ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենը դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը:

78-ամյա Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը մասնակցում էին նախկին նախագահներից երեքը՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման: Նախկին նախագահ Ջիմի Քարտերը երդմնակալությանը չէր մասնակցում առողջական խնդիրների պատճառով, իսկ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնը լքել էր այսօր առավոտյան:

ԱՄՆ նորընտիր նախագահը Դեմոկրատական կուսակության անդամ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am