Ղարաբաղի հետագա կարգավիճակը պետք է ճշգրտվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում. Փաշինյան

Armenpress 20:01, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանի հարցին:

«Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է և այդ հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Ուրախ եմ, որ համանախագահ երկրները կիսում են այդ դիրքորոշում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը նույնպես այդ համատեքստում է եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am