Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 117 ավտոմեքենա, 53 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ տարածք

Armenpress 19:38, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց։

Փրկարարներն արգելափակումից դուրս են ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխվել 53 քաղաքացու: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am