Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ

Armenpress 19:03, 20 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան 2021 թվականին ԱԳՆ գործունեությանը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Նախագահն ընդգծել է արտաքին քաղաքական ոլորտում աշխատանքների համակարգված իրականացման կարևորությունը և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի շուրջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am