COVID-19-ի «բրիտանական» շտամը գրանցվել Է արդեն 60 երկրներում

Armenpress 13:10, 20 Հունվար, 2021
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված ավելի վարակիչ շտամը գրանցվել Է արդեն աշխարհի 60 երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ հունվարի 20-ին հրապարակված շաբաթական հաշվետվության մեջ:«Ներկա դրությամբ 60 երկրներ, որոնք մտնում են ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջանների մեջ, հաղորդել են կա՛մ վիրուսի այդ տեսակի բերովի դեպքերի, կա՛մ դրա փոխանցման ներքին դեպքերի մասին»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am