Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագիծը

Armenpress 13:04, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Նախագծի և դրանից բխող կառավարության որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նշանակության հողատեսքերի»,- նշել էր փոխնախարարը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am