Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած զինամթերք է վնասազերծվելու

Armenpress 12:53, 20 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում  հունվարի 20-ի  օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության  ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,-հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am