1000х90.jpg (78 KB)

Գուրգեն Դալիբալթայանի որդին նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական

Armenpress 16:57, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում:

1977 թվականին ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը։

1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում:

1982-2018թթ. ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգում:

2001 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ ներկայացուցիչը ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական պայքարի կենտրոնում։

1989-1994 թվականներին մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am